Պետդումա է ներկայացվել Թուրքիայում հույների, ասորիների, եզդիների ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ19 դեկտեմբերի 2015 - 13:54 AMT PanARMENIAN.Net - ՌԴ մի խումբ էսեր պատգամավորներ Պետդումայի քննարկմանն են ներկայացրել 1915-1922 թթ. Թուրքիայում հույների, ասորիների և քուրդ-եզդիների ցեղասպանության փաստերի հրապարակային ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը: Առաջարկվում է որպես պատիժ մինչև 300.000 ռուբլի տուգանք սահմանել, կամ մինչև 3 տարի ժամկետով հարկադիր աշխատանքներ, կամ նույն ժամկետով ազատազրկման: Եթե դա արվել է ծառայողական դիրքի կամ ԶԼՄ-ների օգտագործմամբ, ապա տուգանքն առաջարկվում է սահմանել 100.000-500.000 ռուբլի, իսկ ազատազրկումը` մինչև 5 տարի: Օրինագծի համահեղինակներից մեկը, «Արդար Ռուսաստան» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը նշել է, որ այժմ Պետդումայի քննարկմանն է ներկայացված Թուրքիայում 1915-1922 թթ. Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: «Մեր օրինագծի տրամաբանությունը պարզ է ու ակնհայտ: 1915-1922 թթ. ցեղասպանությունից տուժել են ոչ միայն հայերը, այլ նաև այլ ժողովրդների ներկայացուցիչներ` միլիոնավոր մարդիկ են զոհվել, սովամահ եղել, հայրենազրկվել: Եվ որպեսզի պատմական արդարությունն ամբողջական լինի, հարկավոր է ճանաչել թուրքական ռեժիմի բոլոր հանցագործությունները»,-ասել է Միրոնովը, հայտնում է Interfax.ru-ն: Ավելի վաղ Հունաստանի հանրությունը և ՌԴ-ում բնակվող հույները դիմել էին Ռուսաստանի իշխանություններին` կոչ անելով ճանաչել Թուրքիայի կողմից իրագործված Պոնտոսի հույների ցեղասպանությունը: 1914-1921 թթ. թուրքական իշխանությունները ոչնչացրել են 326-382 հազար խաղաղ հույների, որոնք վաղնջական շրջանից բնակվում էին Պոնտոսի տարածքում, ասվում է փաստաթղթում: Նոյեմբերի 25-ին Ռուսաստանի Պետական դումայում Հայոց ցեղասպանության հերքման համար պատասխանատվության վերաբերյալ օրինագիծ է ներկայացվել: Օրինագծի համահեղինակներն են Սերգեյ Միրոնովը և Նիկոլայ Լևիչևը: Ըստ օրինագծի, Հայոց ցեղասպանությունը ժխտելու կամ կատարված ոճիրն արդարացնելու համար առաջարկվում է տուգանք մինչև 300 հազար ռուբլի կամ աշխատավարձի չափով մինչև 2 տարի ժամկետով, կամ ազատազրկում մինչև 3 տարի ժամկետով: Եթե դա արվել է ԶԼՄ-ների միջոցով, ապա տուգանքի վերին շեմն առաջարկվում է սահմանել 500 հազար ռուբլու չափով: Ազատազրկումն այդ դեպքում կսահմանվի մինչև 5 տարի ժամկետով: ՌԴ Պետդուման ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1995-ին: ա Ուշագրավ Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան Ամենաընթերցվողը բաժնում | Վարսեն Աղաբեկյանը` Պաղեստինի ԱԳ նախարար Պաղեստինի ղեկավար Մամուդ Աբասը վստահություն է հայտնել երկրի նոր կառավարությանը Ամերիաբանկը 2024-ի լավագույն բանկն է ՀՀ-ում, ըստ Global Finance-ի «Հայաստանի լավագույն բանկը» մրցանակին Ամերիաբանկն արժանանում է 10-րդ անգամ Ապրիլի 1–ից առցանց անմաքս առևտրի շեմը 200,000 դրամից կդառնա 200 եվրո Սահմանվել է 200 եվրո (մոտ 84,000 դրամ) և 31 կգ արտոնության շեմը Ծանրամարտի 2027-ի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում |