7 դեկտեմբերի 2006 - 17:12 AMT
Մերձդնեստրն ու Լեռնային Ղարաբաղը շատ ընդհանրություններ ունեն
Մերձդնեստրն ու Լեռնային Ղարաբաղը շատ ընդհանրություններ ունեն, դրանք երկու կայացած ինքնաբավարար պետություններ են բոլոր անբաժան տարրերով: Այդ մասին Տիրասպոլում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պետաիրավական հարցերով կոմիտեի նախագահ Յուրի Հայրապետյանը, որը ԼՂՀ Կառավարության ապարատի ներկայացուցիչ Գարի Ջանգիրյանի հետ ժամանել է ՄՄՀ` որպես դիտորդ` դեկտեմբերի 10-ին կայանալիք նախագահական ընտրություններին:

Ղարաբաղի պատվիրակները պատրաստվում են ընտրության օրն այցելել տեղամասեր Տիրասպոլում եւ Բենդերում, ինչպես նաեւ այցելել Գրիգորիոպոլ քաղաքը` Մերձդնեստրի հայ համայնքի ղեկավարության հետ հանդիպման:

Յուրի Հայրապետյանի կարծիքով, երկու չճանաչված հանարեպությունները բավականին շատ ընդհանուր գծեր ունեն: «Եւ Մերձդնեստրը, եւ Լեռնային Ղարաբաղը չեն ընկալվում միջազգային հանրության կողմից` որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ: Երկու պետություններն էլ կառուցել եւ պաշտպանել են իրենց անկախությունը ճնշման եւ ագրեսիայի պայմաններում, երկուսն էլ արյունահեղ պատերազմներ են վերապրել, երկուսն էլ շրջափակման մեջ են գտնվում, այդ պատճառով էլ տնտեսական եւ քաղաքական բնույթի մի շարք դժվարություններ ունեն»,- ասել է նա: Միեւնույն ժամանակ, Հայրապետյանը ընդգծել է, որ տարբերությունը ՄՄՀ-ից կայանում է նրանում, որ Լեռնային Ղարաբաղը պաշտպան ունի, որ պաշտոնապես պաշտպանում է նրա շահերը միջազգային մակարդակով. դա Հայաստանի Հանրապետությունն է, որը, բացի այդ, էական ֆինանսական օգնություն է ցուցաբերում եւ նաեւ ԼՂՀ հետ ընդհանուր սահման ունի:

«Մյուս տարբերությունը կայանում է Ղարաբաղի եւ Ադրբեջանի որեւէ փոխգործակցության բացակայության մեջ, որի հետ սահամանը ռազմաճակատաի եւ երկու պետությունների զորքերի շփման գիծ է ներկայացնում, չէ որ մենք փաստորեն գտնվում ենք պատերազմական վիճակում, մինչ դեռ Մերձդեստրի եւ Մոլդովայի միջեւ երկխոսության որոշակի ձեւեր են պահպանվել: Լեռնային Ղարաբաղը բազմաթիվ անգամներ հայտարարել է Բաքվին բանակցությունների համաձայնության մասին, սակայն ադրբեջանական ղեկավարությունը երկխոսության չի ձգտում, այլ միայն սպառնում է պատերազմի վերսկսմամբ: Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը դանդաղ է ընթանում, այնպես որ մենք որոշել ենք այլեւս ուշադրություն չդարձնել այդ գործողություններին եւ շարունակել պետականության կառուցումը` մեր շահերին համապատասխան»,- նշել է Յուրի Հայրապետյանը, հայտնում է «Նովի Ռեգիոնը»: