Նավթի գինը նվազագույն ցուցանիշն է գրանցել վերջին 11 տարում

Նավթի գինը նվազագույն ցուցանիշն է գրանցել վերջին 11 տարում

PanARMENIAN.Net - Brent տեսակի նավթի գինը Լոնդոնի ICE բորսայում թարմացրել է 2004 թ. հուլիսին արձանագրված նվազագույն ցուցանիշը` նվազելով մինչև $36,2 մեկ բարելի դիմաց:

Ինչպես գրում է ՌԲԿ-ն, ավելի ուշ Brent-ը մի փոքր աճ գրանցեց` Մոսկվայի ժամանակով 08:17-ին այն սակարկվում էր 1 բարելի դիմաց $36,22 մակարդակում:

Օրվա ընթացքում Brent տեսակի նավթի այսպիսի ցածր գին վերջին անգամ գրանցվել էր 2004-ի հուլիսի 13-ին, երբ մեկ բարելի համար տալիս էին $36,88:

«Նավթի գնի նոր անկումը կապում են 1975 թ. ի վեր գործող ամերիկյան նավթի արտահանման արգելքը չեղարկելու ԱՄՆ որոշման հետ: Էմբարգոյի չեղարկմանը ձգտում էին հանրապետականներն ու նավթային ընկերությունները, այն դեպքում, երբ Սպիտակ տան վարչակազմը դեմ էր` պնդելով, որ հարկավոր է զարգացնել էներգիայի այլընտրանքային աղբյուրները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---