Հանրաքվեն Ղարաբաղում. Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան խառնում են իրենց չվերաբերող հարցի

PanARMENIAN.Net - Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան կրկին խաղում են Ադրբեջանի օգտին` խառնվելով մի հարցի, որն իրենց չի վերաբերում, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ ՎՈՒԱՄ հայտարարությունը: Նրա խոսքերով ,այն, ինչ ասված է հայտարարությունում, հեռու է ճշմարտությունից: «Վերջին 15 տարիների ընթացքում ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակում, ի պատիվ իրենց, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ու իշխանությունները կառուցել են օրինական, գործուն ներքին կառավարման համակարգ: Նրանք կառուցել են քաղաքական ինստիտուտներ. ընտրությունների միջոցով ընտրել են իրենց իշխանությանը եւ զարգացրել օրենսդիր դաշտը: Այսօր նրանք հիմնական օրենքի ընդունման անհրաժեշտություն են զգում եւ ընտրել են միջազգային պրակտիկայում ընդունված հանրաքվեն` որպես միակ ընդունելի ճանապարհ հիմնական օրենքի ընդունման համար: Ադրբեջանը պնդում է, որ հանրաքվեի անցկացումը խոչընդոտում է բանակցային խաղաղ գործընթացին: Ճիշտ հակառակը. Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններ առանցքը ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքն է:

Սակայն իրական խոչընդոտը Ղարաբաղի ժողովրդավարական գործողություններին Ադրբեջանի անհանդուրժողական արձագանքն է, Լեռնային Ղարաբաղին բանակցային գործընթացում ներգրավելու նրանց մերժումը, կրկնվող ռազմաշունչ կոչերն ու Մինսկի խմբի բանակցային գործընթացը շրջանցելու համառ ջանքերը: Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ժողովրդավարական ձգտումների մերժումը եւ ժողովրդավարական ուղի ընտրելու համար մեղադրանքը ոչ կառուցողական են»,- հայտարարել է Վարդան Օսկանայանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---