2015-ին մոտ 17 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն չի մուտքագրվել պետբյուջե

2015-ին մոտ 17 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն չի մուտքագրվել պետբյուջե

PanARMENIAN.Net - Ֆինանսների նախարարության ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության կողմից, ինչպես նաև նախարարության այլ ստորաբաժանումների հետ համատեղ իրականացրած 228 ստուգմամբ արձանագրվել և պետբյուջե գանձման է առաջադրվել ավելի քան 17 մլրդ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն` 2015-ի 3 մլրդ 400 միլիոն դրամի դիմաց կամ միջինը մեկ ստուգման արդյունքով հայտնաբերվել է մոտ 75 մլն դրամ` նախորդ տարվա 27 մլն դրամի փոխարեն:

Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Սամվել Ավետիքյանը տեղեկացրել է հայտնաբերված գումարների մոտ 10 մլրդ դրամն արդեն իսկ վերականգնվել է պետբյուջե (մոտ 4 մլրդ դրամն արձանագրվել է ընթացիկ տարվա IV եռամսյակում):

«2015-ի բարձր ցուցանիշներն արդյունք են հատկապես ստուգումների ընթացքում կիրառվող նորարարական մոտեցումների: Ֆինանսների նախարարի հանձնարարությամբ վարչությունն ակտիվ համագործակցել է այլ նախարարությունների, պետական գերատեսչական հիմնարկների և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների հարկային և մաքսային մարմինների հետ»,- ընդգծել է Ավետիքյանը:

Այսպես, հսկողական գործառույթների ընթացքում կատարվել է պետական գերատեսչությունների 328 և օտարերկրյա 24 հարցում: Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունն իր գործառույթներն իրականացնելու շրջանակում դիտարկել է ֆինանսների նախարարության այլ ստուգող ստորաբաժանումների իրականացրած ավելի քան 1400 ստուգման ընթացք, որի արդյունքում վարչության մասնագետների մատնանշած ուղղություններով արձանագրվել է շուրջ 250 մլն դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն:

Հսկողություն է իրականացվել անշարժ գույքի օտարման մասով առաջացող հարկերի հաշվարկների նկատմամբ:

Վերլուծությունների և ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ եկած թերությունները շտկելու նպատակով 5 դեպքով ներկայացված ճշտգրտված հաշվետվություններով բյուջե է վերականգնվել 146 մլն դրամ հարկ:

Տարվա ընթացքում ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով բյուջեից վերադարձվել է 43,7 մլրդ դրամ` նախորդ տարվա 38,5 մլրդ դրամի դիմաց, կամ 5,2 մլրդ դրամով ավել: 2015թ. հունիսից գործող օրենքի համաձայն, հիպոթեքային վարկի տոկոսների մարման նպատակով շուրջ 300 մլն դրամ եկամտային հարկի գումար է վերադարձվել` կառուցապատողներից անշարժ գույք ձեռք բերած ֆիզիկական անձանց:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---