Հատուկ առաջարկ ՎիվաՍել-ՄՏՍ-ի STARTPHONE-ի բաժանորդներին՝ մի շարք Alcatel սմարթֆոնների համար

Հատուկ առաջարկ ՎիվաՍել-ՄՏՍ-ի STARTPHONE-ի բաժանորդներին՝ մի շարք Alcatel սմարթֆոնների համար

PanARMENIAN.Net - Այժմ ընտրելով Alcatel One Touch Pop 2 (5), Alcatel One Touch Pop 2 (4.5 LTE), Alcatel One Touch Idol 2 S, Alcatel One Touch Pop C5 կամ Alcatel One Touch Pop S 3 սմարթֆոն և բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի STARTPHONE սակագնային պլանին 24 ամսով, բաժանորդը սակագնային պլանի համար ամսական կվճարի 4500 դրամ` 6500 դրամի փոխարեն:

Ի դեպ, սակագնային պլանին նշված ժամկետով բաժանորդագրվելու դեպքում սմարթֆոնի ընտրված մոդելը կարելի է ստանալ 1 դրամով:

Առաջարկը գործում է միայն «Դալմա գարդեն մոլ»-ում բացված սպասարկման կենտրոնում ներկայացված սմարթֆոնների համար:

STARTPHONE սակագնային պլանն առաջարկում է փաթեթում ներառված ինտերնետ, ներցանցային խոսելաժամանակ և SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն, ինչպես նաև սմարթֆոնների լայն տեսականի՝ մատչելի ամսավճարով: Ընտրելով իրենց նախընտրած սմարթֆոնը՝ մեր բաժանորդները կարող են լիարժեք օգտվել ձայնային և շարժական ինտերնետի ծառայություններից, ինչպես նաև Հայաստանում ամենաընդարձակ և հուսալի ցանցի ընձեռած հնարավորություններից: Իսկ «Դալմա գարդեն մոլ»-ում տեղակայված նորաբաց սպասարկման կենտրոն այցելող բաժանորդները կարող են նաև օգտվել հատուկ առաջարկից՝ սակագնային պլանի շրջանակում», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---