ԼՂՀ ՊՆ. Շփման գծում շարունակվել են զինված բախումները

ԼՂՀ ՊՆ. Շփման գծում շարունակվել են զինված բախումները

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 21-ին և լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել են զինված բախումները:

Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: Ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է նաև TR-107 տիպի հրթիռային կայանքներ (8 արկ), 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (16 արկ), ՀՀՆ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետեր:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն տիրապետել օպերատիվ իրադրությանը և իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Դեկտեմբերի 20-ին և լույս 21-ի գիշերը շփման գծում տեղի ունեցած զինված բախումների ընթացքում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (236 արկ), 82 (155 արկ0, 120 (23 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (4 արկ) և ՌՊԳ-7 (3 արկ) տիպի նռնականետերից, TR-107 տիպի հրթիռային կայանքից (24 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 կրակոց: Հակառակորդը շփման գծի հարավային (Հադրութ) ուղղությամբ կիրառել է նաև 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից հրանոթ (4 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի սադրիչ քայլերը ճնշելու համար դիմել են պատժիչ գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 21-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում հայտարարել է, որ Ադրբեջանը վերջին շրջանում, մասնավորապես՝ Բեռնում դեկտեմբերի 19-ին կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ, կրկին ինտենսիվացրել է հրադադարի ռեժիմի խախտումները ղարաբաղյան հակամարտության գոտում: Շեշտակի աճած գնդակոծություններին, ականանետերի ու նռնականետերի կիրառմանը զուգահեռ, Ադրբեջանը մի քանի դիվերսիոն ներթափանցման փորձեր է կատարել շփման գծի տարբեր ուղղություններում, որոնց հետևանքով երկու կողմերը կրել են զոհեր:

Բացի այդ, Ադրբեջանը զինադադարից առաջին անգամ սկսել է տանկեր կիրառել. դեկտեմբերի 13-19 ընթացքում գրանցեվել է երեք նման դեպք, իսկ դեկտեմբերի 20-21-ին Հադրութի ուղղությամբ կիրառվել է 122-մմ հաուբից-հրանոթ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---