Ազգային գրադարանը մեկ տարում 39.000 միավորով է համալրվել

Ազգային գրադարանը մեկ տարում 39.000 միավորով է համալրվել

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային գրադարանի հավաքածուններն 2015-ին արդեն համալրվել են 39 հազար 2 միավոր գրականությամբ: Գնումների գործընթացը դեռ շարունակվում է: Այս մասին հայտնել է Ազգային գրադարանի փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանը:

Գրադարանի հավաքածուների համալրումը կատարվում է բաժանորդագրություն, գնումների, պարտադիր օրինակի, գրքափոխանակության և նվիրատվությունների միջոցով, գրում է Panoram.am-ը:

Ղազարյանն ասել է, որ գնումների միջոցով ձեռք է բերվել 3.100 միավոր, նվիրատվությամբ՝ 26 հազար 404, պարտադիր՝ 6.608, տեղական գրքափոխանակությամբ՝ 212, արտասահմանյան գրքափոխանակությամբ՝ 1.089: Իսկ 640 միավորը Ազգային գրադարանի հրատարակություններն են:

2015-ի ընթացքում ձեռք բերված հնատիպ գրականության (մինչև 1800 թվական և 1801-1850 թթ.) 24 միավորը հայերեն է, 18-ը ռուսերեն, 77-ը ՝ այլալեզու:

Հայաստանի Ազգային գրադարանի հավաքածուները կազմում են 6 միլիոն 422 հազար 480 միավոր գրականություն, աշխարհի ավելի քան 70 լեզուներով: Դրանք գրքեր, ամսագրեր, լրագրեր, քարտեզներ, պլակատներ, ատենախոսություններ, նոտաներ, բացիկներ, նամականիշներ, օրացույցներ, մատենանիշներ, թղթադրամներ, տեսալսողական և էլեկտրոնային (CD, DVD) կրիչներ են:

2015-ի հուլիսի 1-ի դրությամբ թվայնացված է 3.255 անուն, 3.956 միավոր գիրք՝ 1մլն 185 հազար 967 էջ, 169 անուն լրագիր՝ 165 հազար 945 էջ, 302 անուն հանդես՝ 1 մլն 86 հազար 754 էջ, 52 հազար 737 հոդված և 50 միավոր քարտեզ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---