2015-ին ծովով Եվրոպա է հասել մոտ 1 մլն ներգաղթյալ, որոնց 50%-ը` Սիրիայից

2015-ին ծովով Եվրոպա է հասել մոտ 1 մլն ներգաղթյալ, որոնց  50%-ը` Սիրիայից

PanARMENIAN.Net - Միջերկրական ծովով 2015-ին Եվրոպա է ժամանել գրեթե 1 մլն անօրինական ներգաղթյալ, նրանցից ավելի քան 500.000-ը սիրիացիներ են։ Այդ մասին հայտնել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշը, հայտնում է Tert.am-ը ՏԱՍՍ-ի վրա հղումով:

«Գրեթե 1 մլն մարդ այս տարի Եվրոպա է ժամանել ծովով, ավելի քան 50%-ը սիրիացիներ են»,- նշել է նա Սիրիայի հարցով Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:

Գուտերեշը հայտնել է, որ ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչությունը հարցում է անցկացրել 1200 սիրիացի փախստականների շրջանում, որոնց արդյունքները հաստատել են, որ Սիրիայից «ուղեղների արտահոսք» է տեղի ունենում:

«Հարցվածների 86%-ն ունեն միջնակարգ կրթություն: Նրանց գրեթե կեսը սովորել են բուհում: Կարելի է պատկերացնել` ինչպիսի աղետալի հետևանքներ կարող է ունենալ նման երևույթը Սիրիայի համար հակամարտությունից հետո»,- ասել է նա:

Պաշտոնյան ուշադրություն է հրավիրել նաև քաղաքացիության խնդրի վրա, որին բախվում են սիրիացի նորածին երեխաները, ովքեր գրանցված չեն Եվրոպայի երկրներում:

Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: 2015-ի հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին:

Ընդհանուր առմամբ, 2015-ին Եվրոպայի ճանապարհն է բռնել մոտ 1 միլիոն փախստական: Փախստականների ուղին սկսվում է Սիրիայից, Լիբիայից և միջերկրածովյան այլ երկրներից: Նրանք նավակներով հասնում են Հունաստանի, Իտալիայի կղզիներ, այնուհետև ճանապարհը շարունակում հյուսիս՝ Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա:

Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100.000 հայ, որոնց մեծ մասն ապրում էր երկրի հյուսիսում` Հալեպ գավառում և հյուսիս–արևելքում` էլ–Խասակե գավառում։ Դամասկոսում բնակվում էր մոտ 7.000 հայ։ Պատերազմի ընթացքում Սիրիայից Հայաստան է տեղափոխվել մոտ 17.000 հայ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---