Թուրքիան ծաղրում է Եվրամիությանը, գտնում են Կիպրոսում

PanARMENIAN.Net - Որոշելով բացել Կիպրոսի համար իր նավահանգիստներից եւ օդակայններից մեկը` Անկարան որպես պատասխան քայլ պահանջում է ԵՄ-ից դադարեցնել Կիպրոսի հյուսիսային մասի մեկուսացումը, որը 1974 թվականից ի վեր օկուպացված է Թուրքիայի կողմից: Թեեւ Կիպրոսն անմիջապես մերժեց թուրքական պահանջները, նախագահ Տասոս Պապդոպուլոսը բանակցելու պատրաստակամություն հայտնեց: Կիպրոսի ԱԳ նախարար Գիորգոս Լիլիկասը Թուրքիայի առաջարկն անվանեց «ծաղրանք Եվրամիության հանդեպ»: Նրա խոսքերով, թուրքական կառավարությունը հերթական անգամ խոստանում է «մասնակիորեն» կատարել իր պարտավորությունները, այն էլ` «պայմաններով»: Ուրբաթ առավոտյան Լիլիկասը սպառնաց, որ Կիպրոսը կարող է վերադառնալ նախկին կոշտ դիրքորոշմանը Թուրքիայի հանդեպ, եթե ԵՄ մյուս երկրները ընդունեն հինգշաբթի տարածված Անկարայի առաջարկը, հաղորդում է Deutsche Welle-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---