Շուվալով. ԵՏՄ երկրները հավանություն են տվել Ուկրաինայի հետ ԱԱԳ մասին պայմանագիրը խզելու ՌԴ որոշմանը

Շուվալով. ԵՏՄ երկրները հավանություն են տվել Ուկրաինայի հետ ԱԱԳ մասին պայմանագիրը խզելու ՌԴ որոշմանը

PanARMENIAN.Net - ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները, Ռուսաստանի հետ մեկտեղ ճիշտ են համարում Ուկրաինայի հետ Առևտրի ազատ գոտու մասին պայմագիրը խզելու որոշումը: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը ԵՏՄ գագաթնաժողովի ավարտին:

«Հարցն այնպես չէր դրված` պատրաստ են նրանք, թե ոչ: Նրանք ասացին, որ սկզբունքորեն ճիշտ կլիներ, որ բոլոր 5 անդամները միասնական որոշում կայացնեին»,-ասել է նա, հայտնում է Ինտերֆաքսը:

Պատճառներն, ըստ Շուվալովի, ավելի շուտ փակ քննարկման առարկա են: «Եթե հիմա ինչ-որ սահմանափակումներ չեն ընդունվում ԵՏՄ 5 անդամների առումով, ապա միայն տեխնիկական տարրերի ու հարցերի պատճառով` պետք է այնուամենայնիվ նայել, թե ինչպես կարող են տուժել գործող պայմանագրերը, հատկապես Ղազախստանում և Բելառուսում»,-ասել է նա:

Շուվալովն ասել է, որ ռուսական պատվիրակությունը չի պնդել, որ սահմանափակող միջոցներ կիրառվեն Ուկրաինայի դեմ նաև այլ երկրների հետ հարաբերություններում:

Դեկտեմբերի 21-ին ՌԴ վարչապետ Մեդվեդևը հայտնեց, որ կարգադրություն է ստորագրել Ուկրաինայի դեմ պատասխան միջոցներ կիրառելու մասին` հակառուսական պատժամիջոցներին Կիևի միանալու դիմաց:

«2016-ի հունվարի 1-ից Ուկրաինայի վրա կտարածվեն պատասխան տնտեսական միջոնցեր, քանի որ վերջինս միացել է ԵՄ և ԱՄՆ հակառուսական պատժամիջոցներին»,-ասել է նա:

«Ուկրաինայի համար վերապահում կարվի, որ Ռուսաստանը չի սահմանի պատժամիջոցներ, եթե որոշակի խորհրդակցություններ անցկացվեն և համաձայնություն ձեռք բերվի ԵՄ հետ ասոցացման տնտեսական մասով»,-հիշեցրել է վարչապետը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---