ՀՀ առևտրաշրջանառությունը 2015-ի 11 ամսում կրճատվել է 20.6%-ով

ՀՀ առևտրաշրջանառությունը 2015-ի 11 ամսում կրճատվել է 20.6%-ով

PanARMENIAN.Net - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով՝ 2015-ի հունվար-նոյեմբերին ՀՀ-ի արտաքին առևտրաշրջանառությունը դեկտեմբերի 21-ի դրությամբ կազմել է $4 մլրդ 313 մլն 600 հազար` 2014-ի 11 ամսվա համեմատությամբ կրճատվելով 20.6%-ով:

ՀՀ-ից արտահանումը 2015-ի 11 ամսում կազմել է $1 մլրդ 345 մլն 200 հազար՝ 2014-ի նույն շամանակահատվածի համեմատությամբ կրճատվելով 4.7%-ով:

Ներմուծումը 2015-ի հունվար-նոյեմբերին կազմել է $2 մլրդ 968 մլն 400 հազար՝ 2014-ի 11 ամսվա նկատմամն կրճատվելով 26.2%-ով:

Այդ թվում՝ 2015-ի 11 ամսում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը աճել է 11.6%-ով` կազմելով 931 մլրդ 404 մլն դրամ: Աճ է գրանցել նաև արդյունաբերական արտադրանքի ծավալը. 2015-ի հունվար-նոյեմբերին կազմել է 1 տրլն 177 մլրդ 446 մլն դրամ (4.6%-ով աճ):

Շինարարության ծավալը կազմել է 352 մլրդ 603 մլն դրամ՝ կրճատվելով 3.1%-ով:

Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 1.4%-ով՝ կազմելով 7 մլրդ 64 հազար կՎտ.ժ:

Միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է մոտ 181 հազար դրամ՝ աճելով 8.5%-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---