Հայ ոսկերիչների համաշխարհային միության գլխամասային գրասենյակը տեղափոխվում է Երևան

Հայ ոսկերիչների համաշխարհային միության գլխամասային գրասենյակը տեղափոխվում է Երևան

PanARMENIAN.Net - «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) գլխամասային գրասենյակը 2016-ի հունվարի 1-ից կգործի արդեն Հայաստանի մայրաքաղաքում, հայտնում է «Մերիդիան» Ազատ տնտեսական գոտու մամուլի ծառայությունը:

«Ինչպես հայտնի է, տարիներ շարունակ միությունը, նրա գլխամասային գրասենյակը մի երկրից մյուսն է տեղափոխվել, չունենալով մշտական «գրանցում»: Դա կապված էր այն հանգամանքի հետ, որ վերջին տարիներին Միության գլխավոր թիրախներից մեկը եղել է աջակցությունը Հայաստանի ոսկերչական ոլորտի զարգացմանը` նպատակ ունենալով դարձնել Հայաստանը ոսկերչության տարածաշրջանային կենտրոններից մեկը»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

Ավելի վաղ բազմաթիվ միջազգային հայկական կազմակերպություններ, որոնք տասնյակ տարիներ գործել են աշխարհի տարբեր երկրներում, որոշում կայացրեցին իրենց գլխամասային գրասենյակները տեղափոխել Հայաստան:

«Այժմ ամբողջ աշխարհի հայ ոսկերիչները, որ երկրում էլ բնակվեն, իրենց տունը կունենան Հայաստանում`«Մերիդիան» ԱՏԳ-ում», ասվում է հաղորդագրության մեջ:

«Մերիդիան» ԱՏԳ–ն ոսկերչական իրերի, ժամացույցների և ալմաստի մշակման արտադրության կլաստերային ենթակառուցվածքի բացառիկ հարթակ է։ Արտադրության և գրասենյակների մակերեսը գերազանցում է 25 հազ. Քառակուսի մետր։

ԱՏԳ–ն իր ռեզիդենտներին է առաջարկում հետևյալ առավելությունները`կապիտալի, շահույթի և դիվիդենդների ազատ հայրենադարձում, արժութային սահմանափակումների բացակայություն, ոսկերչական հատվածի պետական օժանդակություն արդյունաբերական ռազմավարության գերակայության տեսքով, «մեկ պատուհանի» ռեժիմ, Հայաստանում ոսկերչության հարուստ ավանդույթները և որակավորված և մատչելի աշխատուժի առկայություն։ Ռեզիդենտներն իրենց գործունեության ընթացքում ԱՏԳ տարածքում կազատվեն բոլոր հարկերից, բացի եկամտահարկից։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---