Դավութօղլու. Թուրքական ռազմական ներկայությունն Իրաքում կպահպանվի մինչև Մոսուլի ազատագրումը

Դավութօղլու.  Թուրքական ռազմական ներկայությունն Իրաքում կպահպանվի մինչև Մոսուլի ազատագրումը

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ թուրքական ռազմական ներկայությունն Իրաքում կպահպանվի մինչև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Մոսուլի ազատագրումը,

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ երկիրը շարունակելու է Իրաքի Նայնավա նահանգի Բաշիքա ճամբարից թուրքական զորքերի դուրսբերումը, իսկ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը նշել է, որ Բաշիքայի զորակազմի մի մասը տեղափոխվել է այլ շրջան, և իրաքյան կառավարությունը դրական է գնահատել այդ որոշումը, ՌԻԱ Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը:

«Մենք աջակցություն ենք ցույց տալիս տեղի փեշմերգաներին ու կամավորներին, և դա անելու ենք այնքան, քանի դեռ չի ազատագրվել Մոսուլն ու քանի դեռ Իրաքում առկա է ահաբեկչական սպառնալիքը»,- հայտարարել է Դավութօղլուն՝ Անկարայում «Արդարություն և զարգացում» խմբակցության նիստի ընթացքում:

Դեկտեմբերի 4-ին թուրքական իշխանությունները 130 զինվորական են գործուղել Մոսուլի շրջան` վարժեցնելու համար իրաքցի քրդերի մարտիկներին: Զորակազմում ներգրավվծ է նաև զրահատեխնիկա: Բաղդադը գնահատել է դա որպես Իրաքի ինքնիշխանության խախտում: «Թուրքիայի զինված ուժերը, որոնք տեղակայված էին Մոսուլի հարևանությամբ, ներխուժել են երկիր առանց համաձայնեցման և պետք է անհապաղ դուրս բերվեն»,-ասվում էր Իրաքի վարչապետի հայտարարության մեջ:

Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ էր արել Թուրքիայի նախագահ Էրդողանին հարգել Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և հատուկ միջոցներ ձեռնարկել մեղմելու համար լարվածությունը, այդ թվում դուրս բերելով թուրքական զորքն Իրաքի տարածքից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---