20 նոյեմբերի 2002 - 19:30 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԺՆԵՎՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՆԴԱՄ
Հայաստանը դարձել է Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւյան կենտրոնի անդամ: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, Հայաստանի հետ միասին Կենտրոնի կազմում ընդգրկվել են նաեւ Ադրբեջանը, Բելառուսը, Հունաստանը, Դանիան եւ Նորվեգիան: Այժմ, արդեն այդ հեղինակավոր կազմակերպությունն իր շարքերում միավորում է 42 երկիր: