ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Սարգսյան-Ալիև հանդիպումը կմոտեցնի խաղաղ գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Սարգսյան-Ալիև հանդիպումը կմոտեցնի խաղաղ գործընթացը

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հույս է հայտնել, որ դեկտեմբերի 19-ին Բեռնում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կմոտեցնի երկրներին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։

«Գլխավոր քարտուղարը կարծում է, որ գագաթնաժողովը կողմերին հնարավորություն է տվել քննարկել հրադադարի ռեժիմի խախտման, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը նվազեցնելուն ուղղված քայլերը, և ուղիներ մշակել խաղաղ գործընթացը մոտեցնելու համար»,- ասվում է ՄԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Բան Կի Մունը կարևորել է նաև ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը: Նա կոչ է արել Երևանին և Բաքվին շարունակել սերտ գործակցությունը Մինսկի խմբի հետ` իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար, զերծ մնալով այնպիսի գործողություններից, որոնք կարող են նոր բռնությունների պատճառ դառնալ:

Դեկտեմբերի 19-ին շվեյցարական Բեռնում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Նախագահները քննարկել են վերջին շրջանում բռնությունների դեպքերը և հատուկ մտահոգություն են հայտնել զոհերի հետ կապված՝ այդ թվում և քաղաքացիական անձանց շրջանում՝ պայմանավորված ծանր զրահատեխնիկայի կիրառմամբ:

Նախագահներն իրենց աջակցությունն են հայտնել համանախագահների կողմից տարվող աշխատանքին այն առաջարկների շուրջ, որոնք ուղղված են շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության ռիսկերի նվազեցմանը՝ ներառյալ հետաքննությունների մեխանիզմ կիրառելուն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---