8 դեկտեմբերի 2006 - 18:18 AMT
Գերի է վերցվել Ղարաբաղյան կողմն անցած ադրբեջանցի զինծառայող
Դեկտեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծի Աղդամի ուղղությամբ զենքը ձեռքին գերի է վերցվել ադրբեջանական բանակի շարքային, 18-ամյա Վուսալ Գարաչաեվը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել են ԼՂՀ ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովում: Ներկա դրությամբ Լեռնային Ղարաբաղի համապատասխան գերատեսչությունները քննում են Ադրբեջանի ԶՈՒ շարքայինի` ղարաբաղյան կողմ անցնելու դրդապատճառները: Ղարաբաղի ԵԱՀԿ-ի եւ ԿԽՄԿ-ի գրասենյակները տեղեկացվել են միջադեպի մասին: