8 դեկտեմբերի 2006 - 18:32 AMT
Թուրք փորձագետ. Ոչ ոք չի հերքի, որ ԵՄ-ն Հայաստանին Թուրքիայից շատ է սիրում
Կիպրոսի հարցի եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի միջեւ որոշակի նման գծեր կան, հայտարարել է հետազոտությունների թուրքական հիմնադրամներից մեկի գործադիր տնօրեն, Եվրամիության հարցով երկրի փորձագետներից մեկը` Մանսուր Ակգյունը: Նա ավելացրել է, որ ՄԱԿ-ը «բանաձեւեր կընդունի այդ հակամարտությունների վերաբերյալ»: «Չնայած Անվտանգության խորհուրդը մի շարք բանաձեւեր ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ, ոչ ոք, այդ թվում եւ Եվրամիությունը, չեն կարող ստիպել Հայաստանին կատարել այդ բանաձեւրը: Դա երկու պատճառ ունի: Հայաստանը չի ցանկանում Եվրամիության անդամ դառնալ, այդ պատճառով Եվրամիությունը չի կարող որեւէ ճնշում գործադրել Հայաստանի վրա: Մյուս կողմից, Եվրամիությունը համակրանք է տածում Հայաստանի նկատմամբ: Ոչ ոք չի հերքին, որ ԵՄ-ն Հայաստանին մեզնից շատ է սիրում», հաղորդում է ԱՊԱ-ն: