Մոսկվան պարզեցնում է մուտքի արտոնագրերի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար

Մոսկվան պարզեցնում է մուտքի արտոնագրերի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 23-ին Ռուսաստանում ուժի մեջ է մտնում Վրաստանի հետ մուտքի արտոնագրերի պարզեցման ռեժիմը: Դեկտեմբերի 22-ին այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն: Որոշումը կայացվել է երկու պետությունների հարաբերությունների կարգավորման ֆոնին, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

Դեկտեմբերի 23-ից Վրաստանի քաղաքացիները կարող են ձևակերպել գործնական, ուսումնական, ինչպես նաև հումանիտար վիզաներ բազմակի օգտագործման համար: ՌԴ ԴՄԾ-ն ըստ սահմանված կարգի կկարողանա մասնավոր մուտքի արտոնագրեր տրամադրել անկախ արյունակցական կապից հրավիրող և ընդունող կողմերի միջև:

Մուտքի արտոնագրերի ռեժիմը ՌԴ և Վրաստանի միջև հաստատվել էր 2000 թ., իսկ 2008-ին, Հարավային Օսեթիայում ռազմական հակամարտությունից հետո, Վրաստանն իր հերթին խզեց դիվանագիտական հարաբերությունները ՌԴ հետ: Սակայն, 4 տարի անց` 2012-ին, պաշտոնական Թբիլիսին միակողմանի կարգով չեղարկեց մուտքի արտոնագրերի ռեժիմը ռուսաստանցիների համար:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին մեծ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ ՌԴ-ն պատրաստ է չեղարկել վիզային ռեժիմը Վրաստանի հետ: ՌԴ ԱԳՆ-ն իր հերթին հայտարարեց, որ չի բացառում նման հեռանկարը փոխադարձ կարգով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---