Իրավապաշտպաններն այցելել են ադրբեջանցի դիվերսանտներին. Պայմաններից գոհ են

Իրավապաշտպաններն այցելել են ադրբեջանցի դիվերսանտներին. Պայմաններից գոհ են

PanARMENIAN.Net - 2015-ի դեկտեմբերի 23-ին «Հելսինկյան նախաձեռնություն-92» ղարաբաղյան կոմիտեի համակարգող, մարդու իրավունքների և խաղաղության հարցերով միջազգային մրցանակների դափնեկիր, դոկտոր Կարեն Օհանջանյանն ու «ՀՆ-92»-ի գործադիր տնօրեն Սվետլանա Ջհանգիրյանը այցելել են ԼՂՀ ներքին գործերի նախարարության ենթակայության տակ գտնվող Շուշիի քրեակատարողական հիմնարկում պահվող Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին, որոնք դատապարտված են ԼՂՀ քաղաքացու սպանության և ԼՂՀ Քարվաճառի շրջանում դիվերսիոն-հետախուզական գործողություն իրականացնելու համար:

Այցի նպատակն էր կալանավորների պահման պայմաններին և Ադրբեջանի քաղաքացիների առողջական վիճակին ծանոթանալը:

«Հելսինկյան նախաձեռնություն-92» ղարաբաղյան կոմիտեն հայտարարել է, որ Իրավապաշտպանների այցի ընթացքում ԼՂՀ իշխանությունները լիակատար հնարավորություն են ընձեռել ծանոթանալ Ադրբեջանի քաղաքացիների պահման պայմաններին` ներառյալ բանտախցերը, սանիտարա-հիգիենիկ պայմանները, ամենօրյա զբոսանքի հնարավորությունը, սնունդը, բժշկական ծառայությունները, տեղեկատվական նյութերի տրամադրումն ու գրականությունը: Կարեն Օհանջանյանն ու Սվետլանա Ջհանգիրյանը երկար զրույց են ունեցել կալանավորներից ամեն մեկի հետ` առանձին-առանձին, որոնք անկեղծ բավարարվածություն են հայտնել իրենց պահման պայմանների և առողջական վիճակի կապակցությամբ:

Հայտարարությունում նշվում է, որ այցի ընթացքում գրանցվել է, որ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի պահման պայմանները ամբողջությամբ համապատասխանում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, և նաևայն, որ ԼՂՀ իշխանությունները անում են ամեն ինչ`այդ նորմերիխախտում թույլ չտալու համար:

ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների վճիռներով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման:

Ադրբեջանցի դիվերսանետներ Դիլհամ Ասկերովը, Շահբազ Գուլիևը և Հասան Հասանովը Լեռնային Ղարաբաղի տարածք էին ներթափանցել հուլիսի 10-ին Քարվաճառի ուղղությամբ ձեռնարկած հետախուզադիվերսիոն փորձի արդյունքում, որը կասեցվել էր: Դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ զոհվել էր հայ սպա և վիրավորվել մեկ կին: Դիվերսանտները սպանել էին նաև Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Սմբատ Ցականյանին: Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էր ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման գործողությունը, որի արդյունքում դիվերսանտ Հասան Հասանովը սանվել էր: Նրա դին ԼՂՀ իշխանությունները հոկտեմբերի 2-ին հանձնել են ադրբեջանական կողմին:

Ադրբեջանական կողմը մշտապես փորձում էր դիվերսանտներին փոխանակել մեկ գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանի, մեկ քրեական գործից Ադրբեջան փախած Եղիշե Գևորգյանի և նրա ընտանիքի անդամների հետ, մեկ գերությունից մեկ օր անց մահացած խաղաղ բնակիչ Կարեն Պետրոսյանի մարմնի հետ, սակայն ամեն անգամ մերժում է ստացել:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---