Jewish Voice-ը՝ Հայոց ցեղասպանության մասին. «Հայերն այդպես էլ չվերականգնվեցին աղետից հետո»

Jewish Voice-ը՝ Հայոց ցեղասպանության մասին. «Հայերն այդպես էլ չվերականգնվեցին աղետից հետո»

PanARMENIAN.Net - Rutgers College-ի պատմության ֆակուլտետի բակալավր, պրոֆեսիոնալ ազգաբան Միրիամ Քաիրեյը Jewish voice-ում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նա գրել է, որ բոլորը լսել են այդ ողբերգության մասին, բայց քչերն են տեղյակ, թե ինչ է պատահել և դա ինչպես նախանշան հանդիսացավ 25 տարի անց Եվրոպայում հրեաների կոտորածի համար:

Հեղինակը մանրամասն ներկայացրել է, թե ինչպես են հայերը հաստատվել Թուրքիայում և ինչ կյանքով են ապրել: Նշված է, որ 1800-ականների վերջում Օսմանյան կայսրությունն անկում էր ապրում, գրում է Aravot.am-ը:

Քաիրեյը գրում է, որ Ինդուստրիալիզացիայի Եվրոպայում արտադրությունը տեղափոխում էր Արևմուտք և Օսմանյան կայսրության փողը դուրս էր հոսում: Հայերն այդ պարագայում հայտնվել էին շահեկան վիճակում և թուրքերը պարբերաբար փորձում էին ոչնչացնել հայերին, ինչը չէր ստացվում Եվրոպայի ազդեցության պատճառով:

Ըստ ազգաբանի՝ Թուրքիան այդ հնարավորությունն ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և կոտորեց 1.5 միլիոն հայի: Նրանք, ովքեր կարողացան փրկվել, փախան Սիրիա: Այն մարդիկ, որոնք Հալեպում չէին մահանում փողոցներում, սպանվում էին թուրքերի կողմից: Հայերի կրած տանջանքները և համակենտրոնացման ճամբարների ստեղծման ու հայերի դիմադրության մասին պատմվում է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքում:

Քաիրեյը գրել է, որ Մուսա լեռան պատմությունը անհետացավ Թուրքիայի կառավարության ջանքերով, որը մինչ այժմ հերքում է Հայոց ցեղասպանության փաստը: Գիրքը անգլերեն է թարգմանվել և վաճառքի բարձր ցուցանիշներ է գրանցել ԱՄՆ-ում 1934-ին: «Այսօր 2 միլիոն հայեր ապրում են պատմական Հայաստանի տարածքի 15%-ի վրա: Նրանք այդպես էլ չվերականգնվեցին այդ աղետից հետո, կորցրեցին իրենց ինտելեկտուալ դասը: Պատմությունն, ընդհանուր առմամբ, գրված է հաղթողների կողմից: Սա մեզ համար է, որպեսզի այսպիսի պատմությունները ուսումնասիրենք և արժեքավոր դասեր քաղենք», - եզրափակել է հեղինակը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---