Ցմահ դատապարտյալները դադարեցրել են հացադուլը

Ցմահ դատապարտյալները դադարեցրել են հացադուլը

PanARMENIAN.Net - «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 10 օր հացադուլի մեջ գտնվող ցմահ ազատազրկման դատապարտվածներն դեկտեմբերի 23-ին դադարեցրել են հացադուլը:

Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկների վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանն հայտնել է, որ բոլոր 32 դատապարտյալը քիչ առաջ դիմումներ են ներկայացրել եւ դադարեցրել հացադուլը, գրում է «Ա1+»:

Հոկտեմբերի 12-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած ավելի քան 50 դատապարտյալ հոկտեմբերի 16-ին դադարեցրել են հացադուլը: Նրանք պահանջում էին գործերի վերանայում:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարականով հոկտեմբերի 14-ին նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանի հետ այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 12-ից հացադուլի մեջ գտնվող ցմահ դատապարտյալներին:

Քրմոյանն և Հովհաննիսյանը տեղում ծանոթացել են դատապարտյալների խնդիրներին, քննարկել դրանց լուծման ճանապարհները և հորդորել են դադարեցնել հացադուլը` զերծ մնալով ծայրահեղ քայլերից ու գործողություններից: Բացի այդ` նրանք ցմահ դատապարտյալներին տեղեկացրել են իրենց վիճակի բարելավմանն ուղղված մի շարք օրենսդրական նախաձեռնությունների իրականացման մասին:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---