ՀԱԿ-ը մտադիր է հանրաքվեին վերաբերող ավելի քան 100 նյութով դիմել դատախազություն

ՀԱԿ-ը մտադիր է հանրաքվեին վերաբերող ավելի քան 100 նյութով  դիմել դատախազություն

PanARMENIAN.Net - 2015-ի դեկտեմբերի 23-ին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և Վլադիմիր Կարապետյանը հանդիպել են Երևանում Եվրոպական Միության պատվիրակության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի և Ռումինիայի ժամանակավոր հավատարմատարների հետ:

Զուրաբյանը ներկայացրել է դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքը՝ գնահատելով այն որպես ամբողջությամբ կեղծված, իսկ նրա հայտարարված արդյունքները Հայաստանի ժողովրդի արտահայտված կամքին լիովին հակառակ: խոսվել է հանրաքվեի ընթացքի, բռնությունների, լցոնումների, հաշվարկի ժամանակ տեղի ունեցած համատարած խարդախությունների, վերահաշվարկի ներկայացված դիմումների մերժման, հանրաքվեի արդյունքները ԿԸՀ-ում բողոքարկման ընթացքի, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու խնդրի վերաբերյալ, ներկայացվել է հանրաքվեի արդյունքների վրա զանգվածային օրինախախտումների ազդեցության գնահատականը, հիմնված Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշների և վիճակագրական վերլուծությունների վրա:

Հայ Ազգային Կոնգրեսը այժմ պատրաստում է ընտրական գործընթացին վերաբերող ավելի քան 100 նյութով դիմել դատախազություն՝ Ներկայացվեցին նաև Հայ Ազգային Կոնգրեսի Հայաստանում ժողովրդավարության վերականգնմանն ուղղված հետագա քայլերը, գրում է Aravot.am-ը:

«Հայ Ազգային Կոնգրես» խմբակցությունը դեկտեմբերի 15-ին որոշում էր ընդունել ԱԺ-ի աշխատակազմից համապատասխան ձևաթուղթ վերցնելու և Սահմանադրական դատարան դիմելու համար ԱԺ պատգամավորների անհրաժեշտ ստորագություններ հավաքելու նպատակով: Բոլոր պատագամավորները կարող թին այցելել «Հայ Ազգային Կոնգրեսի» խմբակցություն և մինչև դեկտեմբերի 18 ստորագրել այդ դիմումի տակ: Սակայն«Հայ Ազգային Կոնգրեսին» չէր հաջողվել հավաքել սահմանադրական հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու համար անհրաժեշտ 27 ստորագրությունը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---