Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կողմ է քվեարկել Սահմանադրության ընդունմանը

PanARMENIAN.Net - Նախնական արդյուքների համաձայն, ԼՂՀ-ում անցած հանրաքվեին հանրապետության Սահմանդրությանը կողմ են քվեարկել ընտրողների 98,58 տոկոսը: Կիրակի կայացած հանրաքվեի նախնական արդյունքները Ստեփանակերտում հայտարարել է Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը:



Սահմանարդության նախագծի դեմ քվերակածների ձայները կազմում են 0,7 տոկոս: հանրաքվեին մասնակցել է 87,02 տոկոսը, նշել է հանձնախմբի նախագահը: 2005 թվականի մարտին ընդունված Լեռնային Ղարաբաղի «Հանրաքվեի մասին» օրենքի համաձայն, վերջնական արդյունքների ամփոփման համար հանրաքվեի ավարտից հետո երեք օր է տրվում:



ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի խոսքերով, Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության ընդունումը «միայն դրական ազդեցություն կունենա կարգավորման գործընթացի վրա»: Նրա կարծիքով, սահմանադրական հանրաքվեն «լրիվ համապաստախանում է բանակցային գործընթացի տրամանաբնությանը», հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



Հիշեցնենք, որ Սահմանադրության նախագծում, որը ներկայացվել էր հանրաքվեի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կոչվում է ինքնիշխան, ժողովրդավարական պետություն: Հանրաքվեի ընթացքին հետեւում էին միջազգային դիտորներ ու լրագրողներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---