ՀՀ-ում Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան կստեղծվի

ՀՀ-ում Պաշտպանական ազգային  հետազոտական համալսարան կստեղծվի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության դեկտեմբերի 24-ի նիստի որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության «Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան» պետական հիմնարկ կստեղծվի։

Նիստում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ համալսարանի ստեղծման նպատակներից են ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության համար պաշտպանության ոլորտում գիտատեսական և գիտակիրառական ռազմավարական հետազոտությունների իրականացումը, պաշտպանական-անվտանգային ոլորտում բարձրագույն մասնագիտական (մագիստրատուրա), հետբուհական մասնագիտական (ասպիրանտուրա և դոկտորանտուրա) և լրացուցիչ կրթության իրականացումը, ինչպես նաև ռազմավարական պաշտպանական-անվտանգային ոլորտում որակավորված բարձրագույն ղեկավար կազմի ձևավորումը և այլն:

Նա տեղեկացրել է նաև, որ համալսարանի կառավարման բարձրագույն մարմինը խորհուրդն է, որը բաղկացած է նախագահից և 19 անդամից, գրում է Tert.am-ը:

Կստեղծվի նաև համալսարանի հիմնադրամը, որի նպատակն է աջակցել համալսարանի գործունեությանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշումը հաստատելուց հետո նշել է, որ այն որևէ լրացուցիչ ֆինանսական բեռ պետության վրա չի առաջացնում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---