Թումոյի ուսանողների օգնությամբ «Նոյան»-ի նոր արտադրական գիծ է մշակվել

Թումոյի ուսանողների օգնությամբ   «Նոյան»-ի  նոր արտադրական գիծ է մշակվել

PanARMENIAN.Net - Նոյանի և Թումոյի գործակցության արդյունքում մշակվել է նոր արտադրական գիծ, որի կոնցեպտը պատրաստվել է Թումոյի ուսանողների կողմից: Կոնցեպտի մշակման և ձևավորման աշխատանքները հատուկ դասընթացի ձևաչափով տևեցին 2 ամիս և իրականացվեցին մի քանի փուլով:

Ուսանողները սկզբնական փուլում առաջարկել են կերպարների և պատմությունների իրենց գաղափարները: Այնուհետև պատկերազարդող Սարա Մարի Շաբոյանի հետ պատանիները ստեղծեցել են տարբեր կերպարների շարքեր, որոնք էլ արդեն Մոսկվայից հրավիրված դիզայներ Արամ Միրզոյանցի հետ կիրառեցին իրենց փաթեթավորման նախագծերում:

Ներկայացված նախագծերի շուրջ կազմակերպվել են ֆոկուս խմբեր, որոնցում ներգրավվեցին պոտենցիալ գնորդներ՝ ծնողներ և երեխաներ: Արդյունքում առանձնացվել է ապագա գնորդների նախընտրելի տարբերակը:

Նախագիծը մտել է ավարտական փուլ, և պատրաստվել է վերջնական ձևավորումը:

«Այս նախագծի կարևորագույն նվաճումը մեզ համար այն է, որ ուսանողները աշխատեցին իրական արտադրության պայմաններում և անցան բոլոր փուլերով՝ գաղափարի ստեղծումից մինչև իրականացումը և մուտքը արտադրություն, իսկ դրանք փաթեթավորման աշխարհում առանցքային դեր են խաղում: Խումբը նաև իրականացրեց վաճառքի կետում արտադրանքի ներկայացման ոճի և նյութերի մշակումը», – նշում է Թումոյի փոխտնօրեն Արամ Գյումիշյանը:

Նոյանի գլխավոր տնօրեն Վահե Ղազարյանը իր հերթին ընգշել է նախագծի կարևորությունը. «Այս գործակցությունը շատ կարևոր էր մեզ համար, քանի որ ուզում էինք ոչ միայն նոր արտադրանքի ոճ ստեղծել, այլև բացահայտել և ցույց տալ մեր նոր սերնդի ներուժն ու հնարավորությունները: Եվ դա կարող էինք լավագույնս անել հենց Թումոյի հետ՝ ստանալ մի փաթեթավորում, որը միաժամանակ և՛ արդիական է, և՛ հայկական, և՛ ստեղծված երեխաների կողմից երեխաների համար»:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը անվճար արտադպրոցական ծրագիր է, որի շրջանակում հայ երիտասարդները ձեռք են բերում արդի թվային աշխարհում հաջողելու համար անհրաժեշտ հմտությունները: Թումոյի ուսանողները հանձն են առնում իրենց ապագա կարիերան ունենալով լայն աշխարհայացք, մրցունակ պորտֆոլիո եւ պրակտիկ հմտություններ արվեստի եւ տեխնոլոգիաների ոլորտներում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---