$750.000 USAID-ից՝ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությանը

$750.000 USAID-ից՝  ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությանը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 24-ի նիստում հավանություն է տվել ՀՀ կառավարության և Միջազգային զարգացման գործակալության միջև 2013-ի սեպտեմբերի 28-ին կնքված օժանդակության համաձայնագրի ներքո իրականացվող «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը ծրագրի վերաբերյալ» համաձայնագրին:

Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը (ՕՀՀՌԻ) ծրագրի նպատակն է օժանդակություն տրամադրել ՀՀ կառավարությանը՝ իրականացնելու 2015-2018թթ. ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը: Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ կառավարության աշխատակազմին տրամադրել մինչև $750.000-ի ֆինանսական օժանդակություն՝ փորձագիտական հանձնախումբ ձևավորելու և տեխնիկական կարողություններ ձեռք բերելու համար:

Հատկացվող միջոցներն ուղղվելու են հետևյալ երեք նպատակի իրականացմանը՝ փորձագիտական հանձնախմբի ստեղծում` հակակոռուպցիոն խորհրդի հետ աշխատելու նպատակով, 2015-2018թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության գործարկում և շահագրգիռ կողմերի հետ կապերի ռազմավարության ծրագրի մշակում և իրականացում:

ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշմամբ ստեղծվել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը: Խորհուրդն իրականացնում է հակակոռուպցիոն բարեփոխումների համակարգումն ու դրանց կատարման նկատմամբ հսկողությունը Հայաստանում: Ցանկանում եմ ևս մեկ անգամ կարևորել կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը և համագործակցությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---