Փոխնախարար. Հայաստանը ռուսական գազն իրանականով փոխարինելու մասին բանացություններ չի վարում

Փոխնախարար. Հայաստանը ռուսական գազն իրանականով փոխարինելու մասին բանացություններ չի վարում

PanARMENIAN.Net - Հայաստանը չի բանակցում ռուսական գազն ամբողջովին իրանականով փոխարինելու մասին, ասել է լրագրողներին ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը կառավարության նիստից հետո, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

Իրանի դեմ գործող պատժամիջոցների չեղարկումից հետո հայկական ԶԼՄ-ներում հաղորդագրություններ հայտնվեցին, թե Հայաստանն ակտիվ բանակցություններ է վարում Իրանից գազի առաքումների հնարավոր ավելացման շուրջ` որպես այլընտրանք ռուսական գազին, որը Հայաստան է առաքվում Վրաստանի տարածքով: Նաև կարծիքներ էին հնչում, թե Հայաստանը կարող է որպես տարանցիկ տարածք օգտագործվել իրանական գազը դեպի Եվրոպա առաքելու համար:

«Այս լուրերը ես մեկնաբանել չեմ կարող, քանի որ բանակցություններ այդ հարցերի շուրջ չեն ընթանում»,-ասել է Գալստյանը:

«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի վրա հղումով որոշ ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրություններն այն մասին, թե «Գազպրոմն» ու Իրանը քննարկում են դեպի Հայաստան գազի առաքումներում փոխանակման գործողություններին առնչվող հարցեր, հանգեցրին նրան, որ որոշ փորձագետներ ենթադրեցին, որ ելնելով աշխարհաքաղաքական գործընթացներից, դեպի Հայաստան գազի առաքման սխեմաները կարող են որոշակի փոփոխություն կրել: Մասնավորապես, որ ՌԴ-ն կարող է վերանայել առաքումների առկա սցենարը` համարելով, որ Հայաստանը կարող է գազի որոշակի քանակ ստանալ Իրանից:

Մինչդեռ Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Կախա Կալաձեն, ներկայացնելով Լյուքսեմբուրգում «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերի հետ բանակցությունների մանրամասները, ասել էր, որ Վրաստանի համար շահավետ չի լինի, եթե Հայաստանը գազը ստանա Իրանից, դա վատ կլինի և անըդունելի:

Իրանական գազն առավքում է Երևանի ՋԷԿ և վերամշակվում է էլեկտրաէներգիայի` 1 խմ գազի դիմաց 3 կՎտ հարաբերակցությամբ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---