Ֆրանսիական ՊՍԺ-ն Մխիթարյանին տարեկան ‎€7 մլն է առաջարկում

Ֆրանսիական ՊՍԺ-ն Մխիթարյանին տարեկան ‎€7 մլն է առաջարկում

PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում: Այս մասին Bild-ին հղումով գրում է Championat.com-ը:

Ակումբը պատրաստ է Մխիթարյանին տարեկան 7 մլն եվրո վճարել:

26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը դորտմունդցիների հետ ուժի մեջ է մինչև 2017-ը:

Միաժամանակ, դեկտեմբերի 21-ին Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը տեղեկացրել է ներկայումս ակումբի համար առաջնային նպատակը Հենրիխ Մխիթարյանի պայմանագրի ժամկետի երկարաձգումն է:

Նոր պայմանագրով Մխիթարյանի աշխատավարձը տարեկան 5,5 միլիոն եվրոյից կարող է դառնալ 7,5 միլիոն եվրո:

Մխիթարյանը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 16 տուրում 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

Մխիթարյանը հանդես է գալիս «Բորուսիայի» կազմում 2013 թվականի օգոստոսից: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվել է գերմանական ակումբ ուկրաինական «Շախտյորից» 27.5 մլն եվրոյով՝ դառնալով «Բորուսիայի» պատմության ամենաթանկ ձեռքբերումը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---