Եղվարդում նավթամթերքի վերամշակման գործարան կկառուցվի

Եղվարդում նավթամթերքի վերամշակման գործարան կկառուցվի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 24-ի նիստում «ԱՐՄՕՅԼ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին որոշում է ընդունել:

Որոշման հիմնավորումում նշվում է, որ ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կառուցել նավթամթերքի վերամշակման ամբողջովին նոր գործարան` հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով:

Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 16.8 մլրդ ՀՀ դրամի չափով, որից մոտ 102.2 մլն ՀՀ դրամը՝ սարքավորումներ ձեռք բերելու համար:

Կառուցվելիք գործարանում կներդրվեն իրանական արտադրության ժամանակակից սարքավորումներ: Արդեն 2016 թվականին ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 100 մլն դրամի արտադրանք, որի մի մասը կիրացնի ներքին շուկայում:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 150 աշխատատեղ: Միջին աշխատավարձը 2016 թվականին կկազմի 200 հազար, 2017 թվականին՝ 220 հազար, 2018 թվականին՝ 250 հազար դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---