Փորձագետ. Կիբերհարձակումը թուրքական կայքերի վրա ամենահզորներից էր պատմության մեջ

Փորձագետ. Կիբերհարձակումը թուրքական կայքերի վրա ամենահզորներից էր պատմության մեջ

PanARMENIAN.Net - Նախորդ շաբաթ տեղի ունեցած կիբերհարձակումը Թուրքիայում գրանցված վեբ-կայքերի վրա ամենազանգվածայիններից էր պատմության մեջ: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի Մերձավորարևելյան տեխնիկական համալսարանի (ODTÜ) ռեկտոր Ահմեդ Աջարը, որը կառավարում է tr. դոմենները:

Ինտերնետ ակտիվիստների հարձակման է ենթարկվել մոտ 40.000 վեբ-կայք Թուրքիայի ամբողջ տարածքում: Anonymous-ի հաքերները հայտարարեցին թուրքական կառավարության դեմ լայնածավալ կիբերպատերազմի մասին` մեղադրելով ԻՊ-ին աջակցելու համար: Anonymous-ի ներկայացուցիչը զգուշացրեց, որ «եթե Թուրքիան չդադարեցնի աջակցությունն ԻՊ-ին, նրա մասնակիցները կշարունակեն գրոհել թուրքական ինտերնետը, սերվերները, բանկերը, կառավարական կայքերը, սերվերների գրոհներից հետո, նրանք կգրոհեն Թուրքիայի օդանավակայաններն ու ռազմական օբյեկտները»:

«Այս հավաքական հարձակումն ամենաինտենսիվ կիբերհարձակումներից մեկն է, որ կատարվել մեր մոլորակում մինչ օրս»,-ասել է Աջարը Hurriyet-ին:

Նա հավելել է, որ tr ընդլայնումով դոմենային անվանումների 6 սերվեր ենթարկվել է արտերկրից լայնածավալ DDoS-հարձակման միաժամանակ բազում համակարգիչներից: Աջարը հերքել է Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և կապի նախարար Բինալի Յիլդիրիմի այն մեղադրանքը, թե ODTÜ-ն ոչ մի միջոց չի ձեռնարկել սերվերների պաշտպանության համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Anonymous-ը միջազգային հաքերների խումբ է, որը գրոհում է հիմնականում այն կազմակերպությունների վեբ-կայքեր, որոնք, ըստ հաքերների, գործում են ի վնաս համացանցում ինֆորմացիայի ազատ գոյությանն ու տարածմանը: Anonymous-ը խմբակցություն չէ, քանի որ բաց է և մշտական անդամներ չունի։ Հաքերները միշտ գործում են միևնույն սխեմայով՝ օգտագործելով շատ պարզ համակարգչային ծրագիր՝ LOIC, որը թույլատրում է DDOS հարձակումներ կատարել։

Anonymous-ները հիմնականում միավորվում են հաքերական ֆորումներում: Նախ պայմանավորվում են առաջիկա հարձակման մասին, այնուհետև հավաքվում մասնակիցների, միմյանց հետ կապ պահպանում ու հարձակվում նախապես պայմանավորված ժամին։ Նրանց աշխատանքից հետո հարձաման ենթարկված կայքերը դադարում են աշխատել, անգամ այնպիսի կայքեր, ինչպիսին է Պենտագոնի պաշտոնական կայքէջը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---