20 նոյեմբերի 2002 - 19:33 AMT
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆԻՍՏԸ
Այսօր Մոսկվայում սկսվել է տնտեսական ոլորտում ԱՊՀ երկրների փոխգործակցության զարգացման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստման աշխատանքային խմբի առաջին նիստը: ԱՊՀ գործադիր կոմիտեի ազատ առեւտրի գոտու բաժանմունքի փոխտնօրեն Վասիլի Գրինչիայի խոսքերով` նիստում Համագործակցության երկրների ներկայացուցիչները փոխանակվելու են առաջարկություններով, որոնք առնչվում են տնտեսական ոլորտում ինտեգրման գործընթացների զարգացմանը եւ փոխգործակցությանը: Աշխատանքային խումբը ստեղծվել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հանձնարարությամբ: