Bild. «Բորուսիան» կերկարաձգի պայմանագիրը Մխիթարյանի հետ

Bild. «Բորուսիան» կերկարաձգի պայմանագիրը Մխիթարյանի հետ

PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրն իր ակումբի հետ:

Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2017-ը:

Կողմերը սկզբունքային համաձայնության են հանգել համաձայնագրի երկարաձգման հարցում, Bild-ին հղումով գրում է Panorama.am-ը:

Մխիթարյանը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 16 տուրում արդեն 6 գոլ է խփել (2 անգամ ավելի, քան անցած ամբողջ մրցաշրջանում) և կատարել 11 գոլային փոխանցում (ընդամենը 1-ով է զիջում Դուգլաս Կոստային):

Սպասվում է, որ պայմանագրի բոլոր մանրամասները կհրապարակվեն Ամանորից հետո:

Դեկտեմբերի 25-ին հայտնի է դարձել, որ Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում:

Ակումբը պատրաստ է Մխիթարյանին տարեկան 7 մլն եվրո վճարել:

Միաժամանակ, դեկտեմբերի 21-ին Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը տեղեկացրել է ներկայումս ակումբի համար առաջնային նպատակը Հենրիխ Մխիթարյանի պայմանագրի ժամկետի երկարաձգումն է:

Նոր պայմանագրով Մխիթարյանի աշխատավարձը տարեկան 5,5 միլիոն եվրոյից կարող է դառնալ 7,5 միլիոն եվրո:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---