ԱԺ նախագահ. Քանի որ Ադրբեջանը բանակցային լեզուն չի հասկանում, դիմում ենք պատժիչ գործողությունների

ԱԺ նախագահ. Քանի որ Ադրբեջանը բանակցային լեզուն չի հասկանում, դիմում ենք պատժիչ գործողությունների

PanARMENIAN.Net - Մեկնաբանելով ավելի վաղ արած իր այն հայտարարությունը, որ եթե Ադրբեջանը չի հասկանում բանակցային լեզուն, կա բացատրելու այլ լեզու, Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ասել է, որ «այդ լեզուն այսօր էլ կիրառվում է»: Դա, ըստ խորհրդարանի ղեկավարի, հայկական կողմից իրականացվող պատժիչ գործողություններն են:

Սահակյանի խոսքով, վերջին շրջանում Ադրբեջանի գործողությունները պայմանավորված են նաև միջազգային իրադրությամբ: Մասնավորապես, Բաքուն փորձում է օգուտներ քաղել Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակից:

ԱԺ նախագահը, անկախ ամեն ինչից, կարևոր է համարում հակամարտող կողմերի ղեկավարների հանդիպումները՝ նշելով, որ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է:

Սահակյանի կարծիքով, սակայն, առաջիկայում լայնամասշտաբ պատերազմական գործողություններ չեն սպասվում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Մեկնաբանելով օրերս Մոսկվայում ՀԱՊԿ նստաշրջանում նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած սուր ելույթը՝ ԱԺ նախագահը նշել է, որ հարցն այս անգամ ավելի սուր է դրվել, և առարկողներ չեղան: Այդուհանդերձ, Աժ նախագահը նկատում է՝ կազմակերպության անդամ երկրներն առաջնորդվում են իրենց շահերով:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 21-ին Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:

«Իհարկե, ցանկացած երկիր ունի իր շահերը, իր առաջնայնությունները, բայց դրանք չպետք է հակադրվեն մեր ընդհանուր շահերին և փոխադարձ պարտավորություններին։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշկեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը», - ասել էր նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---