Արցախում բացվել է Կաշենի լեռնահարստացուցիչ ֆաբրիկան

Արցախում բացվել է Կաշենի լեռնահարստացուցիչ ֆաբրիկան

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 26-ին այցելել է Մարտակերտի շրջան և մասնակցել Կաշենի հարստացուցիչ ֆաբրիկայի բացման հանդիսավոր արարողությանը:

ԼՂ նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ, Սահակյանը նշել է, որ գործարանի շահագործումը կբացի նոր աշխատատեղեր, հնարավորություն կտա ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ արդյունավետորեն օգտագործել հանրապետության բնական ռեսուրսները՝ ապահովելով Արցախի սոցիալ-տնտեսական զարգացումը:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կաշենի հարստացուցիչ ֆաբրիկան պատկանում է «Վալեքս» խմբի մաս կազմող «Բեյզ Մեթալս» ընկերությանը:Կաշենի լեռնահանքային համալիրում ուսումնասիրված և հաստատված հանքաքարի պաշարները կազմում են 56 մլն տոննա: Նախատեսվում է հանքահարստացուցիչ ֆաբրիկայի շահագործման առաջին փուլում վերամշակել տարեկան շուրջ երկու միլիոն տոննա հանքաքար: Նման արտադրողականությամբ գործելու դեպքում պաշարները կբավականացնեն շուրջ 25 տարի:

Գործարանում աշխատում է ավելի քան 1400 մարդ:

Photo: Vallex Group
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---