Ամփոփում. 2015-ին գյուղատնտեսության բոլոր ոլորտներում աճ կար

Ամփոփում.  2015-ին գյուղատնտեսության բոլոր ոլորտներում աճ կար

PanARMENIAN.Net - 2015-ը բարեհաջող տարի է գյուղատնտեսության համար, բոլոր ոլորտներում ունենք աճ: Այս մասին լրագրողներին ասել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

«Տարին կարելի է համարել բարեհաջող տարի, որովհետեւ կլիմայական պայմանները նպաստավոր էին, օգնեցին: Ես գնահատում եմ գյուղացիների քրտնաջան աշխատանքը, որովհետեւ եթե չաշխատեն, ինչքան էլ տարին լավը լինի, արդյունք չենք կարողանա ապահովել», - ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ հունվար-նոյեմբեր ամսվա արդյունքներով գյուղոլորտում 931.4 մլրդ դրամի համախառն արտադրանք է եղել, 11.6%-ով աճել է գրանցվել 2014-ի համեմատ:

«Տարիներ շարունակ մեր հողերը չէին օգտագործվում, այս 5 տարվա ընթացքում կարողացանք լրացուցիչ հողեր մշակել: 18 հազար 500 հա մշակել ենք միայն այս տարի»,- ասել էնախարարը՝ վստահեցնելով, որ ամեն տարի չմշակվող հողերի ծավալները պետք է պակասեցնեն, գրում է Aravot.am-ը:

Նա նշել է նաև, որ գյուղատնտեսական ոլորտի բոլոր ճյուղերում առաջընթաց կա. ինչպես բուծաբուծության, այնպես էլ անասնապահության ոլորտում.

«142 համայնքում ունենք ստեղծված կոոպերատիվներ: Գյուղատնտեսության ոլորտի զարգացումը մենք կապում ենք կոոպերատիվների զարգացման հետ, գյուղացիների միավորման, հողերի միավորման հետ, որը կամավոր սկզբունքներով է լինելու:

Ստեղծված կոոպերատիվներն ապացուցել են իրենց արդյունավետությունը»:

Նախարարը խոսել է նաև խնդիրների մասին.

«Ունեինք թերացումներ, որոնք կապված են վերամշակման հետ: Խաղողի մթերման հարցում ունեցանք դժվարություններ, եղան բողոքներ, դժգոհություններ գյուղացիների կողմից: Սակայն կառավարութան կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ բոլոր մթերող կազմակերպությունները խաղողի ամբողջ արտադրանքը մթերեցին: Ճիշտ է, գների առումով իջեցումներ եղան, բայց կարեւորն այն էր, որ խաղողի բերքը չմնաց դաշտերում»:

Նախարարը նաև նշել է, որ մթերող կազմակերպությունները ռուբլու արժեզրկման հետ կապված արտահանման խնդիրներ ունեցան:

Լրագրողների դիտարկմանը՝ ձկնաբույծներից դժգոհություններ են հնչում, որոշ տնտեսություններ փակվել են՝ նախարարն ասել է. «Ավելի շատ բացվել են, քան փակվել, այնպես չի, որ միայն փակվում են: Տնտեսություններ կան, որոնք փոքր են, փակվում են»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---