Պուտինը փոփոխություններ է կատարել Թուրքիայի դեմ պատժամիջոցների ցանկում

Պուտինը փոփոխություններ է կատարել Թուրքիայի դեմ պատժամիջոցների ցանկում

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոփոխություններ է կատարել Թուրքիայի հանդեպ տնտեսական հատուկ սահմանափակիչ միջոցների կիրառման մասին հրամանագրում:

ՌԴ նախագահն ընդլայնել է այն ընկերությունների և պայմանագրերի ցանկը, որոնց վրա ՌԴ կառավարությունը կարող է տարածել բացառությունները պատժամիջոցների ցանկից: Եթե նախկինում խոսքը բացառապես Թուրքիայի իրավասության տակ գտնվող կազմակերպությունների մասին էր, ապա այժմ բացառությունները տարածվում են նաև այն ընկերությունների վրա, որոնք վերահսկվում են այդ երկրի քաղաքացիների կամ կազմակերպությունների կողմից: Բացի այդ, Պուտինը հանձնարարել է որոշել այս կամ այն ընկերության Անկարայի իրավասության տակ լինելու կամ Թուրքիայի քաղաքացիների կողմից վերահսկվելու հատկանիշներն ըստ ՌԴ համապատասխան դաշնային օրենքի, հայտնում է ՌԲԿ-ն:

Այն պայմանագրերի ցանկը, որոնց վրա չեն տարածվի պատժամիջոցները, դեռ պատրաստ չէ: Դեկտեմբերի 24-ին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հիշեցրեց, որ առաջիկայում ստանալու է այդ ցուցակը նախարարություններից և գերատեսչություններից:

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում արգելվել են չարթերային թռիչքները դեպի Թուրքիա, բացառությամբ ռուս զբոսաշրջիկներին վերադրձնելու համար գործարկվածներից: 2016-ի հունվարի 1-ից Ռուսաստանը կասեցնում է առանց մուտքի արտոնգրերի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար:

ՌԴ կառավարությունն արգելել է սառեցված մսի և մսամթերթի, թռչնամսի, կաթի և կաթնամթերքի, այդ թվում կաթնաշոռի և պանրի, ինչպես նաև լակտոզայից զերծ արտադրանքի, ձկան, ընկույզի և մրգի, բանջարեղենի, հատապտղի և կանաչիի ներմուծումը Թուրքիայից: Թուրքիայից ի թիվս այլ ապրանքների արգելվում է ՌԴ ներկրել լոլիկ, սոխ, վարունգ, ցիտրուսներ, խաղող, խնձոր, տանձ, ծիրան, դեղձ և նեկտարին, սալոր, ելակ, աղ:

Անցած շաբաթ «Կոմերսանտ» թերթը նշեց այն թուրքական ընկերությունները, որոնք հայտնվել են կառավարության սպիտակ ցուցակում: Ըստ թերթի տեղեկությունների, հիմնականում ցանկում ընդգրկվել են խոշոր թուրքական կառուցապատողները: Ընդ որում, ինչպես նախկինում գրել է ՌԲԿ-ն, 2016-ից թուրքական շինարարական ընկերություններին ավելի բարդ կլինի աշխատել ՌԴ-ում: Ռուսաստանի իշխանությունները թույլ կտան նրանց ավարտել ընթացիկ պայմանագրերը, սակայն նորերի կնքման համար կպահանջվի կառավարության հատուկ թույլտվությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---