ՌԴ փոխվարչապետը հորդորել է ուժեղացնել հսկողությունն Ադրբեջանի հետ սահմանին

ՌԴ փոխվարչապետը հորդորել է ուժեղացնել հսկողությունն Ադրբեջանի հետ սահմանին

PanARMENIAN.Net - ՌԴ իշխանությունները չեն բացառում, որ Ռուսաստանում արգելված թուրքական սննդամթերքը կարող է ներմուծվել Ռուսաստան Ադրբեջանի տարածքով, ուստի իրավիճակը երկու երկրների սահմանին հսկողության տակ կառնվի: Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը, հայտնում է Haqqin.az-ը:

«Հավանաբար, Թուրքիայից կփորձեն առաքումներ կազմակերպել Ադրբեջանի տարածքով: Մենք կհետևենք իրադրությանը և կշարունակենք պայքարն օրենքի խախտումների դեմ»,-ասել է Դվորկովիչը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:

ՌԴ փոխվարչապետն ասել է նաև, որ Մոսկվան նպատակ չունի հրաժարվելու Անկարայի հետ համագործակցությունից, սակայն հարկավոր է «համարժեք պատասխան տալ թշնամական գործողություններին»:

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: ՌԴ կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ: ՌԴ կառավարությունն արգելել է սառեցված մսի և մսամթերթի, թռչնամսի, կաթի և կաթնամթերքի, այդ թվում կաթնաշոռի և պանրի, ինչպես նաև լակտոզայից զերծ արտադրանքի, ձկան, ընկույզի և մրգի, բանջարեղենի, հատապտղի և կանաչիի ներմուծումը Թուրքիայից: Թուրքիայից ի թիվս այլ ապրանքների արգելվում է ՌԴ ներկրել լոլիկ, սոխ, վարունգ, ցիտրուսներ, խաղող, խնձոր, տանձ, ծիրան, դեղձ և նեկտարին, սալոր, ելակ, աղ:

Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում արգելվել են չարթերային թռիչքները դեպի Թուրքիա, բացառությամբ ռուս զբոսաշրջիկներին վերադրձնելու համար գործարկվածներից: 2016-ի հունվարի 1-ից Ռուսաստանը կասեցնում է առանց մուտքի արտոնգրերի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---