12 դեկտեմբերի 2006 - 14:32 AMT
ԵԱՀԿ գործող նախագահը «անհանգստացած է » Լեռնային Ղարաբաղում անցած հանրաքվեով
ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում կիրակի օրն անցակցված սահմանադրական հանրաքվեն:

Նրա խոսքերով, «նման հանրաքվեն հակաարդյունավետ է հակամարտության (Լեռնային Ղարաբաղյան հակամարտություն. խմբագրի նշում) կարգավորման գործընթացի նկատմամբ, որում, ըստ հակամարտության կողմերի, էական առաջընթաց է նկատվում»: Մեջբերելով արտգործնախարարների 14-րդ նիստի շրջանակներում Բրյուսելում արված հայտարարությունը` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, նա ասաց. «Մենք չենք ողջունում գործողությունները, որոնք կարող են վնասել արձանագրված հաջողություններին»:

«Կարել դե Գուխտը նաեւ համաձայնվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարաության հետ, ըստ որի «տվյալ հանրաքվեն չճանաչելու պատճառը այն է, որ չկա միջազգային հանրության որեւէ անդամ, որը ճանաչեր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»` որպես անկախ պետություն», հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը: