29 դեկտեմբերի 2015 - 10:24 AMT
Խորհրդակցություն ՊՆ-ում. Ամփոփվել են 2015-ի աշխատանքները

Դեկտեմբերի 28-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի գլխավորությամբ անցկացվել է կենտրոնական ապարատի ղեկավար կազմի տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցությունը, որը նվիրված էր 2015-ի Զինված ուժերում իրականացված մարտական և զորահավաքային պատրաստականության միջոցառումների նախնական արդյունքների ամփոփմանը, ձմեռային ուսումնական փուլի մեկնարկին ընդառաջ դրա շրջանակում կայանալիք միջոցառումների պլանավորման առանցքային հարցերի քննարկմանը և առաջիկա անելիքների նախանշմանը:

Երկու հայկական հանրապետության զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի միջոցով խորհրդակցությանը մասնակցել են նաև պաշտպանության բանակի ղեկավար կազմը, ինչպես նաև բանակային զորամիավորումների հրամկազմի ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում զինանձնակազմի մարտական պատրաստականության ընդհանուր վիճակի, տարվա ընթացքում անցկացված հանկարծակի ստուգումների նախնական արդյունքների վերաբերյալ հիմնական զեկույցով հանդես է եկել ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Նշյալ հարցերի վերաբերյալ հաշվետու զեկույցներ են ներկայացրել նաև բանակային զորամիավորումների հրամանատարները:

Խորհրդակցության ամփոփմանը պաշտպանության նախարարը մասնակիցներին տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարակներ: