Քերին 2016-ի գլխավոր մարտահրավերը համարում է ծայրահեղականության դեմ պայքարը Սիրիայում

Քերին 2016-ի գլխավոր մարտահրավերը համարում է ծայրահեղականության դեմ պայքարը Սիրիայում

PanARMENIAN.Net - Սիրիայում լուրջ խոչընդոտներ կան խաղաղության հաստատման համար, ասել է ԱՄՆ պետաքարտուղրա Ջոն Քերին «Բոսթտն գլոբ» հանդեսում հրապարակված հոդվածում:

«Սիրիայում խաղաղության հաստաման խոչընդոտները շարունակում են սպառնալից լինել, սակայն անհրաժեշտ է իրավիճակը հանգուցալուծել, և որքան մեծ առաջընթաց մենք արձանագրենք այդ նպատակին հասնելու համար, այնքան հեշտ կլինի հետևողական և միասնական ջանքեր գործադրել «Իսլամական պետության» դեմ պայքարում»,-ասել է պետքարտուղարը: Նա ԻՊ-ն անվանել է «չարիքի գլխավոր մարմնացում, որի հետ բախվել է մեր սերունդը և որը պետք է արմատախիլ անել», հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Պետքարտուղարն ասել է, որ «ջանքերն ուղղված են ԻՊ դեմ Սիրիայում և Իրաքում, ինչպես նաև ահաբեկչական գործողությունների կանխարգելմանն ամենուր, այդ թվում` ԱՄՆ-ում»:

«Մենք նաև աշխատում ենք մեր գործընկերների հետ Մերձավոր Արևելքում բռնության տարածման և փախստականների և հակամարտության այլ զոհերի խնդիրների լուծման վրա»,-ասել է Քերին:

Միաժամանակ, ասել է պետքարտուղարը, վերսկսվել է Սիրիայում հակամարտության սրացման նվազմանը միտված դիվանագիտական գործընթացը:

Սիրիայում հակամարտ երկու կողմերի միջև լոկալ հրադադարի մասին պայմանավորվածությունը ձեռք են բելեր ՄԱԿ-ն ու օտարերկրյա պետությունները: «ՄԱԿ-ն ու օտարերկրյա կառավարությունները փորձում են պայմանավորվել լոկալ հրադադարի և անվտանգ միջանցքների մասին, որոնք պետք է քայլեր լինեն, ուղղված Սիրիայում քաղաքացիական պատերազմի դադարեցմանը, որը 5 տարում ավելի քան 250 հազար մարդու կյանք է խլել»,-գրել է Reuters-ը:

Սիրիայի կառավարությունը ևս փորձում է նման բանակցություններ վարել: «Ավելի վաղ Սիրիայի կառավարության ներկայացուցիչները հայտնեցին, որ հաջողվել է պայմանավորվել ապստամբների հետ այն մասին, որ նրանք կհեռանան Հոմս քաղաքի իշխանությունների կողմից չվերահսկվող թաղամասից»,-նշում է գործակալությունը:

Ավելի վաղ հայտարարվեց, որ Պենտագոնը մտադիր չէ գործակցել Սիրիայի հարցում, քանի դեռ Մոսկվան չի փոխել Ասադի վերաբերյալ ռազմավարություն:

Դեկտեմբերի 18-ին Նյու Յորքում Սիրիայի աջակցության միջազգային խմբի խորհրդաժողովում, որին մասնակցել է 18 երկրի ԱԳ նախարար, համաձայնեցվեց Սիրիայի գծով ՄԱԿ ԱԽ բանաձևի նախագիծը: Հետո կայացավ ՄԱԿ ԱԽ նիստը, որտեղ միաձայն հաստատվեց Սիրիայում խաղաղ կարգավորման ծրագիրը: Խորհրդաժողովին մասնակցել են նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ինչպես նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Սիրիայի գծով ՄԱկ հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան, Արաբական պետությունների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---