Ամերիաբանկի MasterCard և Maestro քարտապանների շրջանում 38 պլանշետ է խաղարկվել

Ամերիաբանկի MasterCard և Maestro քարտապանների շրջանում 38 պլանշետ է  խաղարկվել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 29-ին լրագրողների և բանկի աշխատակիցների մասնակցությամբ կայացել է «ԱրմենիանՔարդ» ՓԲԸ-ի և MasterCard ընկերության տրամադրած38 պլանշետի խաղարկությունը:

2015-ի հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը MasterCard և Maestro քարտերով կատարելով 30 և ավելի անկանխիկ գործարք 300.000 և ավելի դրամի կամ համարժեք արտարժույթի չափով (բացառությամբ առցանց վճարումների)` Ամերիաբանկի հաճախորդները ստացել են «ԱրմենիանՔարդ» ՓԲԸ-ի և MasterCard ընկերության կողմից խաղարկվող 180 պլանշետից մեկը շահելու հնարավորություն:

Այս պայմաններին բավարարող 66 հաճախորդին SMS-ի և էլ.նամակի միջոցով ուղարկվել էր մասնակցության հերթական համար:

Հաղթող է ճանաչվել խաղարկության այն 38 մասնակիցը, ում հերթական համարները խաղարկության ընթացքում դուրս են բերվել խաղարկության համար նախատեսված արկղիկից՝ պատահականության սկզբունքով:

Հաղթողների հերթական համարները հետևյալ են. 11, 7, 22, 18, 21, 13, 60, 28, 41, 32, 49, 15, 51, 53, 46, 24, 23, 39, 1, 44, 16, 25, 27, 54, 31, 26, 30, 29, 14, 12, 33, 4, 58, 61, 47, 42, 50, 34:

Հաղթողների համարները նաև մինչև օրվա ավարտ կհրապարակվեն Ամերիաբանկի Facebook-ի էջում, ինչպես նաև պաշտոնական կայքում:

Հաղթողները կարող են ստանալ իրենց մրցանակները՝ այցելելով Ամերիաբանկի գլխամասային գրասենյակ դեկտեմբերի 30-ից մինչև 2016-ի հունվարի 25-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Հաղթողները չեն կարող ստանալ մրցանակը 2016-ի հունվարի 25-ից հետո:

Ամերիաբանկը ֆիզիկական և իրավաբանական անձանց առցանց գործարքները խրախուսելու նպատակով հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 30-ը մեկնարկել էր Ամերիա Օնլայն և Մոբայլ բանկինգ արշավը, որի շրջանակում տվյալ համակարգի օգտատերերին մի շարք արտոնություններ են տրամադրվում:

Արշավի շրջանակում Ամերիաբանկը խաղարկություն էր հայտարարել՝ հոկտեմբերի 1-31-ն ընկած ժամանակահատվածում Ամերիա օնլայն/մոբայլ բանկինգ համակարգում 5 և ավելի գործարք իրականացնող օգտատերերի միջև:

Խաղարկության արդյունքներով 3 հաղթող որոշվեց, որոնցից յուրաքանչյուրը ստացել է Lenovo IdeaPad պլանշետ:

Ընդհանուր առմամբ, խաղարկությանը մասնակցեց 305 օգտատեր:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---