12 դեկտեմբերի 2006 - 17:48 AMT
Ա. Կրիլով. Ղարաբաղի չմասնակցելը բանակցություններին լրիվ անհեթեթ է
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մոտ ժամանակներս չի կարգավորվի, իսկ Ղարաբաղի ընդգրկումը Ադրբեջանի կազմում քիչ հավանական է, կարելի է ասել, գրեթե անհնար է: Նման կարծիք է հայտնել Լեռնային Ղարաբաղի սահմանադրական հանրաքվեի դիտորդներից մեկը` քաղաքագետ, ՌԳԱ համաշխարհային տնտեսագիտության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Կրիլովը: Նրա խոսքերով, միջազգային միջնորդների ներկա ջանքերը նախօրոք անհաջողության են մատնված, որովհետեւ նրանք համապատասխան չափով հաշվի չեն առնում Լեռնային Ղարաբաղի տրամադրությունը եւ ցանկությունը: Ինչպես գտնում է Ա. Կրիլովը, այստեղ մեծ խնդիր կա նրանում, որ ձեւաչափում գոյություն ունեցող ղարաբաղյան կողմը չի մասնակցում բանակցություններին, «եւ դա լրիվ անհեթեթ է»: «Առանց Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցության բանակցային գործընթացին հարցը չի կարող վերջնական կարգավորում ստանալ: Որքան շուտ խաղաղ բանակցություններ վերադառնա Լեռնային Ղարաբաղը, այնքան ավելի շուտ հնարավոր կլինի խոսել խաղաղ գործընթացի առաջխաղացման մասին»,- նշել է ռուս քաղաքագետը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: