Ընտրախախտումների առնչությամբ 52 քրգործ է հարուցվել

Ընտրախախտումների առնչությամբ 52 քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - Սահմանադրական հանրաքվեի առնչությամբ 52 քրգործ է հարուցվել: Արդեն ուսումնասիրել են մոտ 500 ահազանգ ու դիմում, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:

Շարունակում է բազմաթիվ դիմումներ ներկայացնել Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ):

Կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արամ Մանուկյանը տեղեկացրել է, որ ամեն օր առնվազն 10 դեպքի հարցով դիմում են դատախազություն, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Էս պահին մենք կրկին հավաքում ենք նյութերը: Ե՛վ վիդեոնյութեր են գալիս, և՛ խախտումների մասին նոր տվյալներ:

Տպած նյութերի քանակը հարյուր էջից ավելի է: Մենք հիմա ուզում ենք հանձնել լրատվամիջոցներին․ ծավալը այնքան շատ է, որ այդ ամենը միանգամից չես կարող ուղարկել տպելու, երևի մաս-մաս կուղարկենք: Ընդ որում, կոնկրետ, հստակ արձանագրված խախտումների մասին է խոսքը: Եվ 220 տեղամասի մասին է խոսքը մոտավորապես: 8 ժամից ավելի տեսանյութեր ունենք: 150 գործ է մոտավորապես, որ մեր կողմից ուղարկում ենք դատախազություն: Ամեն օր մենք ուղարկում ենք կից նյութերը, խախտումների նյութերը և դիմումները քրեական գործ հարուցելու մասին», - ասել է նա:

Մանուկյանի խոսքով՝ այդ գործերը «շատ ակտիվ քննվում են»:

«Հայ Ազգային Կոնգրես» խմբակցությունը դեկտեմբերի 15-ին որոշում էր ընդունել ԱԺ-ի աշխատակազմից համապատասխան ձևաթուղթ վերցնելու և Սահմանադրական դատարան դիմելու համար ԱԺ պատգամավորների անհրաժեշտ ստորագություններ հավաքելու նպատակով: Բոլոր պատագամավորները կարող թին այցելել «Հայ Ազգային Կոնգրեսի» խմբակցություն և մինչև դեկտեմբերի 18 ստորագրել այդ դիմումի տակ: Սակայն«Հայ Ազգային Կոնգրեսին» չէր հաջողվել հավաքել սահմանադրական հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու համար անհրաժեշտ 27 ստորագրությունը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---