ՄԱԿ. ԻՊ-ն ու «Թալիբանը» մրցակցության մեջ են մտել ազդեցության համար

ՄԱԿ. ԻՊ-ն ու «Թալիբանը» մրցակցության մեջ են մտել ազդեցության համար

PanARMENIAN.Net - Աֆղանստանում գործող ծայրահեղական «Թալիբան» խմբավորումը և համեմատաբար վերջերս այդ երկրում հայտնված «Իսլամական պետության» գրոհայինները մրցակցության մեջ են մտել 3 գավառում ազդեցության համար, հայտարարել է Աֆղանստանում ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Նիկոլաս Հեյսոմը:

Ըստ նրա, ԻՊ-ն ընդլայնում է ազդեցությունն երկրի արևմուտքում և արևելքում, որտեղ տարածված է սալաֆիտների գաղափարախոսությունը:

Հեյսոմը նշել է, որ «առճակատում կա «Թալիբանի» և ԻՊ միջև»: «Վերջին 1-2 ամսում մենք դա արձանագրել են Հերատում, Զաբուլ և Նանգանհար գավառներում, հատկապես վերջինում: Ես աշխատում եմ չչափազանցնել, բայց և չթերագնահատել: Այս պահի դրությամբ սպառնալիքը լոկալ է, բայց կարող է տարածվել»,-ասել է նա:

Հեյսոմը նշել է նաև զգալի տարաձայնությունները «Թալիբանի» և ԻՊ միջև: «Մի խմբավորումն ազգայնական միտվածություն ունի` խալիֆատ ստեղծել Աֆղանստանում, մյուսը` գլոբալ ջիհադական նպատակ, որի թիրախը ոչ թե Աֆղանստանն է, այլ գլոբալ ջիհադը»,-ասել է նա: Հեյսոմը նաև հավելել է, որ ԻՊ համար շատ կարևոր է հավատարմությունն առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիին, իսկ «Թալիբանը» հավատարիմ է իր նոր ղեկավար Ահտար Մոհամմեդ Մանսուրին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---