19 նոյեմբերի 2002 - 21:52 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
Այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի է ունեցել ռազմագերիների հերթական փոխանակում: Հայրենիք վերադարձան մեկ հայ եւ մեկ ադրբեջանցի ռազմագերի: Հայրենադարձումը տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագծի Տավուշ-Ղազախ տարածքում` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանավորությամբ: