Ադրբեջանը մտադիր է փակել իր դեսպանատները մի շարք երկրներում. Փող չկա

Ադրբեջանը մտադիր է փակել  իր դեսպանատները մի շարք երկրներում. Փող չկա

PanARMENIAN.Net - Մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ մտադիր է որոշ դիվանագիտական ներկայացուցչություններ փակել մի շարք երկրներում: Որպես հիմնական պատճառ նշվել է ծանր տնտեսական վիճակը՝ նավթի գների նվազման արդյունքում:

Ինչպես հայտնել է Haqqin.az-ը, ԱԳՆ-ն արդեն պատրաստել է Ադրբեջանի այն դեսպանատների ցանկը, որոնք ենթակա են փակման:

Դրանց թվում նշվել են դեսպանատների և առևտրային ներկայացուցչությունների գրասենյակների փակումն Ուրուգվայում, Կոլումբիայում և Կուբայում, Ադրբեջանի պատվավոր հյուպատոսությունները Գենուայում, Լիբանանում, Բրատիսլավայում, Խարկովում, ամերիկյան Սանտա Ֆեում: Ամեն տարի Ադրբեջանի կառավարությունը միլիոնավոր դոլարներ էր ծախսում դրանց պահպանման վրա:

Բացի այդ, հետաձգվում է Ադրբեջանի դեսպանությունների բացումը Թաիլանդում, Օմանում, Իրաքում և Աֆղանստանում: «Մենք դեռ վերջնական որոշում չենք կայացրել մեր դիվանագիտական ներկայացուցչությունների փակման մասին: Այդ հարցը քննարկման փուլում է երկրի կառավարությունում», -ավելի ուշ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմետ Հաջիևը:

«Ինչ վերաբերում է պատվավոր հյուպատոսությունների փակմանը, ապա դրանք իրենք են ֆինանսավորում իրենց գործունեությունը», -ասել է Հաջիևը:

Ամեն դեպքում, ըստ նրա, այս կամ այն արտասահմանյան ներկայացուցչության փակումը կառավարության իրավասության ներքո է:

«Վերջնական որոշում դեռ չի կայացվել: Այս հարցում պետք է հաշվի առնել փոխադարձ հարաբերություններն ու քաղաքական հարցերը: Ծախսերի նվազման համար մենք կարող ենք կրճատել աշխատակիցների թիվը», -ասել է Հաջիևը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---