Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանի հնարքը՝ 2015-ի լավագույն նետում (վիդեո)

Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանի հնարքը՝ 2015-ի լավագույն նետում

PanARMENIAN.Net - Հայաստանի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանի կիրառած հնարքը ըմբշամարտի միջազգային միության կողմից ճանաչվել է 2015-ի լավագույն նետում:

Խոսքը գնում է 2015-ին Բաքվում կայացած եվրոպական խաղերում հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլի Մաքսիմ Մանուկյան և Սաման Թահմասեբի մրցամարտին: Մեր մարզիկն արդեն 20-րդ վարկյանին անսպասելի հնարք էր կիրառել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ, որի արդյունքում վստահ հաղթանակ էր տարել,գրում է «Ա1+»-ը:

Հաջորդ փուլում մեր 74 կգ քաշային ըմբիշը միավորներով պարտվել էր ուկրաինացի Ժան Բելենյուկին և դ ուրս մնացել պայքարից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---