Օդի ջերմաստիճանը հունվարի 6-7-ին կբարձրանա

Օդի ջերմաստիճանը հունվարի 6-7-ին կբարձրանա

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում հունվարի 6-ին, 8-9-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:

Հունվարի 7-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, առանձին հատվածներում քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 6-7-ին աստիճանաբար կբարձրանա. ցերեկը՝ 2-4, գիշերը՝ 4-6 աստիճանով, 10-ին կնվազի 3-6 աստիճանով:

Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 2-ը տեղացած ձյան տեղումների քանակը գերազանցել է ամսական նորման:

Երևանում հունվարի 6-ին, 8-9-ին սպասվում է ձյուն, 7-ին, 10-ին՝ առանց տեղումների եղանակ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---