Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետքեր են հայտնաբերվել

Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետքեր են հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Քիմիական զենքն արգելող կազմակերպության փորձագետները Սիրիայում զարինի կամ նմանօրինակ թունավոր նյութի օգտագործման հետքեր են հայտնաբերել: Այս մասին ասվում է ՔԶԱԿ-ի գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզյումջյուի զեկույցում:

Փաստաթղթում նշվում է, որ այդ եզրահանգմանը փորձագետները եկել են Սիրիայում թունավոր նյութերի հնարավոր կիրառման 11 դեպք ուսումնասիրելուց հետո, «Կորեսպանդենտ»-ին հղումով գրում է Tert.am-ը:

«Որոշ դեպքերում տուժածները ենթարկվել են որոշակի թունավոր նյութերի, հավանաբար, զարինի ազդեցությանը, ինչը ցույց են տվել որոշ խմբաքանակի արյան փորձանմուշները», - ասվում է զեկույցում:

Հունվարի 4-ին հաղորդվում էր Սիրիայի քիմիական զինանոցի ամբողջական ոչնչացման մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---